Մեր մասին
IFP ընկերությունը համախոհների թիմ է, որի աշխատանքի կիզակետում են գործընկերների հաշվապահական ծառայությունների, աուդիտի և այլ ֆինանսական գործունեության ամենատարբեր խնդիրների լուծումները։ Նրանց թվում են տարբեր ճյուղերի և մասշտաբների տարբեր ընկերություններ և կազմակերպություններ, որոնք IFP-ի հետ համագործակցության շնորհիվ կարողացել են նպաստել իրենց զարգացմանը՝ տնտեսելով մեծ ծավալի միջոցներ և ժամանակ ֆինանսների պլանավորման և վարման ու այդ ոլորտում հաշվետվությունների կազմման գործընթացներում։
Մեր՝ իրականացնել «Ավելին քան հնարավոր է» կարգախոսի իրագործման շնորհիվ, հաճախորդներին մատուցում ենք համալիր ծառայություններ՝ նրանցից յուրաքանչյուրի անհատական պահանջների վրա շեշտադրումով։
Մեր հաշվապահական աութսորսինգի, ֆինանսական աուդիտի և խորհրդատվության պատշաճ կերպով մատուցված ծառայությունները և՛ փոքր, և՛ խոշոր ձեռնարկություններին թույլ են տալիս ճշգրիտ, արդյունավետ և անվտանգ վարել ֆինանսական գործերը՝ նրանց ձերբազատելով այդ ոլորտի հոգսերից ու տհաճություններից և ընձեռելով իրենց հիմնական գործունեության վրա կենտրոնանալու հնարավորություն։
Մեր փորձագիտական որակավորման հիմքում հաշվապահական հաշվառման և ֆինանսական աուդիտի տեղական և միջազգային ստանդարտների և օրենսդրության հիմնավոր իմացությունն է, հմտությունների մշտական կատարելագործումը և շարունակական մասնագիտական զարգացումը։ Մեր մասնագետները դա ապացուցում են անդամակցելով մասնագիտական ասոցիացիաներին և ենթարկվելով հաշվապահների վարքագրքի կանոններին:
Մեր առաքելությունը
Որակյալ ֆինանսական աուտսորսինգային ծառայությունների մատուցման միջոցով նպաստել պատվիրատու կազմակերպությունների լիարժեք ֆինանսական առողջությանը։ Մենք հոգ ենք տանում գործընկերների բիզնեսի իրական զարգացման մասին՝ ամեն ինչից վեր դասելով մեր բարի համբավը, անընդհատ կատարելագործումը և հաճախորդների հետ երկարաժամկետ ու արդյունավետ համագործակցության հիմքերի ամրապնդումը։
Մեր տեսլականը
Մեր մատուցած փաթեթային ծառայություններով հաճախորդների համար ստեղծել գործընկերային այնպիսի միջավայր, որտեղ առաջնային են լիակատար վստահությունը և փոխըմբռնումը։ Մենք համոզված ենք, որ միայն այդպիսի միջավայրում մենք կարող ենք օգնել մեր պատվիրատուներին նվաճել նոր բարձունքներ, ամրապնդել դիրքերը շուկայում, ընդլայնել գործունեության դաշտը և ներգրավել նոր ներդրումներ։
Մեր սկզբունքները
– Կորպորատիվ էթիկայի խիստ պահպանում
– Ձեռնարկությունների աշխատանքի և հիմնական ֆինանսա-տնտեսական ցուցանիշների ֆինանսական գնահատման օբյեկտիվություն և անկախություն
– Փաստաթղթերի և հաշվարկվող ցուցանիշների ճշգրտություն և դրանց առնչությամբ վերահսկող պետական մարմինների կողմից դիտողությունների և պատժամիջոցների բացակայություն
Մեր ծառայությունները
Հաշվապահական հաշվառում
Պատվիրելով հաշվապահական հաշվառում IFP ընկերությանը, կազմակերպությունները ազատվում են հաշվապահների հաստիքակազմ պահելու ծախսերից և ստանում մեր ընկերության գիտելիքը և փորձը պարունակող, որակի վերահսկողության ներքին համակարգի պահանջները բավարարող հաշվապահական ծառայություններ:
կարդալ ավելինԱուդիտ
IFP ընկերությունը մատուցում է աուդիտորական ծառայությունների ամբողջական սպեկտրը՝ աուդիտ, դիտարկում, համաձայնեցված ընթացակարգեր և կոմպիլյացիա, որոնք նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ, աուդիտի միջազգային ստանդարտներով և ուղեցույցերով։
կարդալ ավելինԽորհրդատվություն և գնահատում
IFP ընկերության խորհրդատվական և գնահատման ծառայությունների շնորհիվ կազմակերպությունները կարող են գնահատել իրենց ֆինանսական վիճակը, դրամական միջոցների ծախսերի արդյունավետությունը և դրական փոփոխություններ կատարել ֆինանսական համակարգի կառավարման մեջ։
կարդալ ավելինՄեր երաշխիքները
ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ
IFP ընկերության կայունության երաշխիքն է իր մոտեցումը տարբեր շահառուների՝ բաժնետերեր, աշխատակիցներ, հաճախորդներ, գործընկերներ, պետական մարմիններ, հասարակություն և շրջակա միջավայր հանդեպ: Ցանկացած գործողության հիմքում դրված է թվարկված խմբերի հավասարակշռված շահը, ինչն էլ հանդիսանում է ընկերության կայունության երաշխիքը:
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
ԵՐԱՇԽԻՔ
Աշխատակիցների որակավորումը հաստատվում է արտաքին մարմինների կողմից, ինչպիսիք են` ՀՀԱԱ, ՀՀՖՆ, ACCA, քննությունների անցկացման միջոցով: Այդ համակարգի միջոցով է ստուգվում աշխատակիցների մասնագիտական աճը, որը հիմք է տալիս պաշտոնեական առաջխաղացման համար: Ուսուցումը ֆինանսավորվում է կազմակերպության կողմից: Խրախուսվում են մասնագիտական հետազոտությունները և դասավանդումը թիմի այլ անդամներին:
ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՐԱՇԽԻՔ
Մեկ հաշվապահի փոխարեն յուրաքանչյուր հաճախորդի խնդիրների վրա աշխատում են բարձրակարգ մասնագետների թիմ, համապատասխան դեպարտամենտի ղեկավարի հսկողության ներքո: Բոլոր մասնագետները հանդիսանում են ՀՀԱԱ անդամ կամ պարտավոր են, համապատասխան գիտելիքներ և փորձառություն ձեռքբերելու հետ մեկտեղ, անդամակցել մասնագիտական կառույցներին:
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ
Մենք պատասխանատվություն ենք ստանձնում սխալների համար և պատրաստ ենք հատուցել հաճախորդի վնասները, եթե այդպիսիք առաջանան մեր գործողությունների կամ անգործության արդյունքում: Այդ պատասխանատվությունը սահմանվում է կնքված պայմանագրերի դրույթներով, ինչպես նաև ապահովագրվում է:
ՓՈՐՁԻ
ԵՐԱՇԽԻՔ
10 տարիների ընթացքում մենք լուծել ենք բազմաթիվ գործնական խնդիրներ, որոնք ծագել են տարբեր ոլորտների կազմակերպություններին ծառայություններ մատուցելու ընթացքում։ Մեր հաշվապահների հարուստ փորձը բնութագրվում է ընդհանուր ավելի քան 15 տարվա աշխատանքային ստաժով։
GUARANTEE OF SOMETHING
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Curabitur quis metus bibendum leo gravida condimentum. Suspendisse suscipit ultrices dolor eget dictum. Nulla facilisi. Nulla bibendum efficitur libero, non porta justo blandit ut.
Ճիշտ գործ անել,
ճիշտ ժամանակին:
0
0
0
0
Մեր թիմը
Աշոտ Բարսեղյան
Վաղարշակ Մարգարյան
Քրիստինե Հովհաննիսյան
Ռոզա Հարությունյան
Շուշանիկ Ասոյան
Սյուզաննա Պապիկյան
Բլոգ
-
Ներկայումս աշխարհը ավելի քան երբևէ կանգնած է 3-րդ համաշխարհային պատերազմի վտանգի առջև: Պատճառը շատ պարզ է Արևմուտքի և Ռուսաստանի առճակատումն է, որը նոր սերնդի պատերազմ է և իրականացվում է այլ պետությունների միջոցով այլ երկրների տարածքում:
-
Այս օրերին ֆինանսական ոլորտի մասնագետների կողմից ամենաշատ քննարկվող հարցերից մեկը կրիպտոարժույթների հաշվապահական հաշվառումն է: Անորոշության հիմնական պատճառն է՝ թվային արժույթի հաշվառման հետ կապված պաշտոնական ուղեցույցի բացակայությունը Ամերիկյան GAAP սկզբունքներում և միջազգային IFRS ստանդարտներում:
-
ՀՀ Կառավարությունը 2021 թվականի սեպտեմբերի 30-ի նիստում հավանություն է տվել անկանխիկ գործառնությունների մասին օրենքի նախագծին: Այդ օրենքի ընդունմամբ պայմանավորված զուգահեռ նախատեսվել են նաև փոփոխություններ մի շարք օրենքներում:
Մեր հաճախորդները
Would you like to speak to one of our financial advisers over the phone? Just submit your details and we’ll be in touch shortly. You can also email us if you would prefer.