Խորհրդատվություն և գնահատում
IFP ընկերության խորհրդատվական և գնահատման ծառայությունների շնորհիվ կազմակերպությունները կարող են գնահատել իրենց ֆինանսական վիճակը, դրամական միջոցների ծախսերի արդյունավետությունը և դրական փոփոխություններ կատարել ֆինանսական համակարգի կառավարման մեջ։ Այստեղ առանցքային է նաև ակտիվների և պարտավորությունների գնահատումը տարբեր եղանակներով, որում կարող ենք ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:
Մեր ընկերության փորձառու ֆինանսական խորհրդատուները տիրապետում են ֆինանսական հոսքերի և հարկերի պլանավորման, առևտրի և արտահանման-ներմուծման գործարքների բնագավառներում հարկային օրենսդրության, բյուջեների կազմման, ինչպես նաև ընկերությունների ֆինանսական վիճակի և գույքի գնահատման ոլորտների նրբություններին։ Նման մասնագետներ գտնելը բավական դժվար է և թանկ է նրանց մշտական հիմունքներով աշխատանքի ընդունելը: Շատ ավելի շահավետ է նման ծառայությունները պատվիրել այնպիսի անկախ և բարեխիղճ ընկերությունների, ինչպիսին է IFP-ն։
Ֆինանսական կառավարման ոլորտը բազմազան է, նրանում առկա են բազմաթիվ ռիսկեր, որոնց մի մասը կարող է էական վնասներ հասցնել, ինչպես նաև հանդիսանալ սնանկության պատճառ:
IFP ընկերությունը կհայտնաբերի, կզգուշացնի նման ռիսկերի գոյության մասին և համատեղ ջանքերի շնորհիվ կօգնի նախագծել և ներդնել այնպիսի ընթացակարգեր, որոնք կնվազեցնեն ռիսկերի ազդեցությունը:
Կարող եք դիմել IFP-ին ֆինանսական ոլորտի ցանկացած խնդրով, և մեր ընկերության որակավորված մասնագետները կօգնեն գտնել դրանց լուծման կարճ ուղիները։ IFP-ում կուտակված գիտելիքները, փորձը, ինչպես նաև գործի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքը մեր երկարաժամկետ համագործակցության և ձեր բիզնեսի զարգացման գրավականն են։