ՀՏՀ

Մենք շփվում ենք հարկային ծառայության հետ հարցումներ և պահանջներ ստանալու դեպքում, ուղեկցում ենք գլխավոր տնօրենին ՀՀ պետական եկամուտների կոմիտե այցելությունների ժամանակ և ներկայացնում հաճախորդի շահերը հարկային ստուգումների ժամանակ։

Եթե հարցը վերաբերում է ընթացիկ աշխատանքին, ապա հարցի պատասխանը կտրամադրվի առցանց ռեժիմում կամ 1-2 ժամվա ընթացքում։ Իսկ եթե հարցը վերաբերում է օրենսդրության վերլուծությանը, հարկերի օպտիմալացմանը կամ լրացուցիչ հաշվարկների կատարմանը, ապա պատասխանի պատրաստումը կարող է տևել 1-ից 5 օր։ Պատասխանի տրամադրման ժամկետը, հարցումն ստանալիս, անպայման

համաձայնեցվում է հաճախորդի հետ։

Ձեզ կամրագրվի անհատական առաջատար հաշվապահ, որը ձեզ կհատկացնի այնքան ուշադրություն, որքան ձեզ անհրաժեշտ է, իսկ երբեմն՝ նաև ավելին։ Բացի այդ, հարցերի լուծմանը կարող է միանալ նաև հաշվապահական հաշվառման բաժնի ղեկավարը։

Դուք ցանկացած պահի կկարողանաք տեսնել մեր աշխատանքի արդյունքներն անմիջականորեն  ArmSoft-ի բազաներում, իսկ եթե դա ձեզ համար դժվար է, ապա մենք բազայից կտրամադրենք ընտրողական տվյալներ ֆայլերի տեսքով (օրինակ՝ գործառնությունների մատյանը)։

Առաջնային փաստաթղթերը մեզ անհրաժեշտ են դրանց ձևակերպման ճշգրտությունը ստուգելու համար։ Փաստաթղթերը կարելի է տրամադրել էլեկտրոնային տեսքով։ Թղթային կրիչները մենք վերցնում ենք սեփական սուրհանդակային ծառայության ուժերով, դրանք բերում էլեկտրոնային տեսքի, արխիվացնում և վերադարձնում տարեկան հաշվետվությունների հանձնումից հետո։

Եթե ծագում է առաջնային փաստաթղթերի կազմման անհրաժեշտություն, ապա մենք կարող ենք տրամադրել նման ծառայություն։ Ընկերության տեխնոլոգիաները թույլ են տալիս պատրաստել առաջնային փաստաթուղթը և այն փոխանցել հաճախորդին հարցումը ստանալուց հետո 20 րոպեի ընթացքում։

HOW CAN WE
HELP YOU?

Submit a business inquiry online.