Ռուս Ուկրաինական պատերազմը և գործարար միջավայրը Հայաստանում

Ներկայումս աշխարհը ավելի քան երբևէ կանգնած է 3-րդ համաշխարհային պատերազմի վտանգի առջև: Պատճառը շատ պարզ է Արևմուտքի և Ռուսաստանի առճակատումն է, որը նոր սերնդի պատերազմ է և իրականացվում է այլ պետությունների միջոցով այլ երկրների տարածքում: Ակնհայտ է որ այդ պետություններն են եվրոպական երկները, որոնք զգուշորեն են պաշտպանում Ուկրաինային և պատրաստվում են ռուսական առաջխաղացմանը: Ինչպես ցանկացած պատերազմ սա ևս պարունակում է տնտեսական բաղադրիչ և պայքարը գնում է ռուսական հանածոների և տարածքների համար: Ընդ որում ակնհայտ են միմիյանց նկատմամբ տնտեսական վնաս հասցնելու փորձերը: Արևմուտքը պատժամիջոցների տեսքով զրկում է Ռուսաստանին բարձր տեխնոլոգիաներից, բռնագանձում է Ռուսաստանի Դաշնության և նրա քաղաքացիների ունեցվածքը: Ի պատասխան Ռուսաստանը թույլատրում է աշխատել միայն այն օտարերկրյա կազմակերպություններին, որոնք բարեխճորեն կաշխատեն ՌԴ շուկայում, անգամներով բարձրացրել է գազի սակագինը, սահմանափակել ցորենի արտահանումը:

Բայց ինչպես ասել է Նիցշեն: ՞՞Այն ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում՞՞: Ռուսաստանը կկանգնի տեխնոլոգիական զարգացման ճանապարհին, իսկ էներգիայի սպառողները կմտածեն այլ ուղիների մասին, որոնք ցանկալի կլիներ ավելի շատ խնայեին բնությունը:

Այս իրավիճակում Հայաստանին ուրույն և շատ կարևոր դեր է հասել՝ այն ստանում է տնտեսական կամուրջի դեր հակամարտող կողմերի միջև: Արևմուտքի համար այն ժողովրդավարության օրինակելի պետություն է, իսկ Ռուսաստանի հետ կապված է դաշնակցային, կրթական, մշակութային, կրոնական, անվտանգային և դարավոր բարեկամական կապերով: Այդ իսկ պատճառով առաջին կետը ուր իրենց հայացքը նետեցին ռուս գործարարները Հայաստանն է: Հուսով ենք այդ համագործակցությունից կշահեն բոլորը և պատերազմի ավարտից հետո Հայաստանը և Ռուսաստանը էլ ավելի բարեկեցիկ ապագա կունենան:

Իսկ մինչ այդ մի փոքր տեղեկություն ՀՀ գործարար միջավայրի մասին:

Հարկային օրենսդրությունը բավական նման է ռուսականին, քանի որ հարկային օրենսգիրքը ընդունվել է մի քանի տարի առաջ և հաշվի է առնվել Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության փաստը: Շահութահարկը կազմում է 18%, շահաբաժինները հարկվում են 5%, Ռուսաստանում համապատասխանաբար 20% և 15%: ԱԱՀ կազմում է 20 տոկոս, 2 տոկոսով բարձր քան ՌԴ-ում: ՏՏ ոլորտի համար, որոշ բացառություններով, առկա են արտոնություններ շահութահարկից ազատման և եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի տեսքով: Եկամտային հարկը աստիճանաբար նվազում է և 2023 թվականին 21 տոկոսից կնվազի մինչև 20: Չնայած միջին ամսեկան աշխատավարձը տատանվում է 50 000 ռուբլու շուրջ, ՏՏ ոլորտում այն զգալի բարձր: Ընդհանրապես ՏՏ ոլորտին պետությունը մեծ ուշադրություն է դարձնում առկա են հատուկ ստեղծված տեխնոպարկեր: Շատ զարգացած է՝ թվայնացված և դյուրացված, ներմուծման և արտահանման, հատկապես ԵԱՏՄ, գործընթացները: Բանկային համակարգը թվայնացված է այն աստիճանի, որ կարելի է տարիներով ֆիզիկապես բանկ չայցելել: Բոլոր բանկերը բարեխղճորեն վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Քաղաքացիական իրավունքը հիմնականում նման է ռուսակակին և եվրոպականին, բավական կարգավորված է օրենսգրքերով, օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով, որոնք ցավոք երբեմն պարունակում են հակասություններ և երկիմաստություններ, որոնք հնարավոր է լուծել դատարաններում: Դատական համակարգը բավական ծանրաբեռնված է երկրում տեղի ընթացող փոփոխություններով պայմանավորված, սակայն որևէ կերպ բացասաբար չեն անդրադառնում օտարերկրյա բարեխիղճ գործարարների վրա: Հայաստանում շատ զարգացած է նաև տուրիզմի և սպասարկման ոլորտը, այնպես որ Ձեր բիզնեսը Հայաստան տեղափոխելիս կարող եք նաև համատեղել տուրիզմը: Ի դեպ ԱՊՀ երկրների քաղաքացիների համար անհետաձգելի բժշկական օգնությունը իրականացվում է պետական պատվերի շրջանակներում, համաձայն ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱUՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ OԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Համաձայնագրի: Մեր պետությունը և ժողովուրդը հյուրընկալ են, օտարազգի բարեկամների նկատմամբ: Փողոցներում կտեսնեք հնդիկների, սլավոնական ազգերի ներկայացուցիչների, պարսիկների, իսկ եզդիների, քրդերի և ասորիների համար Հայաստանը դարձել է հայրենիք և իրենց ինքնության պահպանման միակ հնարավորությունը:  Այնպես որ, եթե Ձեր բիզնեսը Ռուսաստանում է և պատերազմի պատճառով այլևս հնարվար չէ կամ  նպատակահարմար չէ այն շարունակել այնտեղ, ապա ամենահարմար երկրներից մեկը շարունակելու համար, հենց Հայաստանն է:

Մեր թիմը ունի ավելի քան 15 տարվա փորձ խորհրդատվական, հաշվապահական և աուդիտորական ծառայությունների ոլորտում: Մեր պոտենցիալ գնորդների համար պատրաստ ենք աջակցել բիզնեսի տեղափոխման հետ ցանկացած հարցում: Այդ հարցերը ներառում են պետական ռեգիստրում, հարկային, վիճակագրական մարմիններում գրանցումը, հաշվապահության վարումը, ներմուծման և արտահանման գործընթացների կազմակերպում, աշխատանքային տարածքների վարձակալում, օտարերկրյա աշխատողների համար կացության կարգավիճակի և աշխատանքի իրավունքի հետ կապված հարցերի կարգավորում, կադրային հաշվառում և գործարարության հետ կապված ցանկացած հարց:

Հոդվածի հեղինակ՝ IFP-ի կառավարիչ գործընկեր Աշոտ Բարսեղյան՝ ՀՀԱԱ անդամ.

Օգտագործված աղբյուրներ.

  • ՀՀ Հարկային օրենսգիրք
  • ՌԴ Հարկային օրենսգիրք
  • http://www.parliament.am/library/APH/91.pdf
how can we help you?

Submit a business inquiry online.