IFP ընկերությունը մատուցում է աուդիտորական ծառայությունների ամբողջական սպեկտրը՝ աուդիտ, դիտարկում, համաձայնեցված ընթացակարգեր և կոմպիլյացիա, որոնք նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ, աուդիտի միջազգային ստանդարտներով և ուղեցույցերով։
- Աուդիտ
Աուդիտի նպատակն է Կազմակերպության պատրաստած ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերաբերյալ անկախ և անաչառ կարծիքի տրամադրումը: Աուդիտը կորպորատիվ կառավարման մեջ ունի առանցքային դեր և բարձրացնում է հաշվետվությունը օգտագործողի վստահությունը Կազմակերպության ղեկավարության նկատմամբ:
- Դիտարկում
Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման արդյունքը ֆինանսական հաշվետվություններում էական սխալների և խեղաթյուրումների բացակայության վերաբերյալ աուդիտորի հաստատումն է: Աուդիտի նկատմամբ այն ունի ավելի ցածր հավաստիացման աստիճան:
- Համաձայնեցված ընթացակարգեր
Համաձայնեցված ընթացակարգերի իրականացման արդյունքում տրամադրվում է նախապես համաձայնեցված հարցերի վերաբերյալ տեղեկատվություն, որը կարող է պարունակել ինչպես փաստացի տվյալների տրամադրում, այնպես էլ՝ ընթացակարգերի իրականացման ժամանակ հայտնաբերված թերությունների վերաբերյալ հաշվետվություն: - Կոմպիլյացիոն աշխատանքներ
Կոմպիլյացիոն աշխատանքների ժամանակ օգտագործելով աուդիտորի փորձը և գիտելիքը՝ հաճախորդը իր գրանցումների հիման վրա ստանում է Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները:
IFP ընկերության որակավորված աուդիտորները կծանոթանան ձեր կազմակերպության գործունեության բնագավառին և շրջանառության ծավալներին, բարձրացրած խնդիրներին՝ որոշակիացնելով աուդիտորների աշխատանքի արդյունքը օգտագործողներին և նրանց նպատակը, կառաջարկեն ձեզ անհրաժեշտ ծառայության տեսակը և դրանից ակնկալվող արդյունքը:
Առաջադրանքը կկատարվի կողմերի հաստատած պլանին համաձայն, ինչը կընձեռի միջոցներ և ժամանակ տնտեսելու, ինչպես նաև աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու հնարավորություն։ Աուդիտի պատվիրատուին ըստ նպատակահարմարության կտրամադրվեն կատարված աշխատանքների վերաբերյալ միջանկյալ զեկույցներ, իսկ աշխատանքի ավարտից հետո՝ ամփոփիչ հաշվետվություն։
IFP-ն երաշխավորում է ձեր տեղեկատվության գաղտնիությունը, արժանահավատ աուդիտորական հաշվետվության տրամադրումը, որը վստահություն կներշնչի ներդրողների, դոնորների, նշանակալի գործընկերների, ինչպես նաև կարգավորող մարմինների շրջանում: