ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

IFP > Հաշվապահական հաշվառում

Պատվիրելով հաշվապահական հաշվառում IFP ընկերությանը, կազմակերպությունները ազատվում են հաշվապահների հաստիքակազմ պահելու ծախսերից և ստանում մեր ընկերության գիտելիքը և փորձը պարունակող, որակի վերահսկողության ներքին համակարգի պահանջները բավարարող հաշվապահական ծառայություններ: Նման համագործակցությունը հատկապես շահավետ է փոքր և միջին ձեռնարկությունների, օտարերկրյա ընկերությունների ներկայացուցչությունների և մասնաճյուղերի համար, որոնց համար ծախսատար է մեծ և ուժեղ հաշվապահական թիմ ձևավորել և պահելը։

Մեր ընկերության թիմում են բարձր որակավորում ունեցող և փորձառու հաշվապահներ, որոնք տիրապետում են իրենց գործի բոլոր նրբություններին։ Աշխատակիցները պարբերաբար անցնում են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, մասնակցում փորձի փոխանակման ծրագրերին, ստուգվում է նրանց գիտելիքների համապատասխանությունը գործող իրավական ակտերին: Մեր առաջարկած հաշվապահական հաշվառման ծառայությունների նկատմամբ կիրառվում են որակի հսկողության այնպիսի ընթացակարգեր, որոնք թույլ են տալիս ապահովել դրանց համապատասխանությունը ամենապահանջկոտ միջազգային ստանդարտներին։ Դրա շնորհիվ մեր հաճախորդները, անկախ ձեռնարկության չափից և գործունեության տեսակից, ստանում են արժանահավատ հաշվապահություն վարելու հնարավորություն՝ չունենալով բարդություններ հարկային մարմինների հետ հարաբերություններում։

IFP-ի մասնագետ-հաշվապահների պատշաճ վերաբերմունքը և բարեխիղճ աշխատանքը ձեր ընկերության հաշվապահական հաշվառման վարմանը կդառնան երկարաժամկետ համագործակցության երաշխիքը և գրավականը։