Հիմնադիր

IFP > Հիմնադիրներ > Հիմնադիր
Աշոտ Բարսեղյան

Աշոտ Բարսեղյան

Հիմնադիր

2004 թվականից հանդիսանում է ՀՀԱԱ լիիրավ անդամ: 2009 թվականին ստացել է ՀՀ ֆինանսների նախարարության աուդիտորի որակավորում: 2010 թվականին ավարտել է ՀՀԱԱ (Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա) կրթական ծրագիրը: 2012-2014 թվականներին հանդիսացել է ՀՀԱԱ վերստուգիչ հանձնաժողովի անդամ: 2014-2016 թվականներին ՀՀԱԱ խորհրդի անդամ է: Ներկայումս մասնակցում է Երդվյալ Որակավորված Հաշվապահների Ասոցիացիայի (ACCA) որակավորման ծրագրին: 2009-2015-ին (տարբեր ժամանակահատվածներում) աշխատել է «ՍՕՍ-Աուդիտ« ՍՊԸ-ում: 2010 թվականին հիմնադրել է «Ա.Բարսեղյան և Գործընկերներ» ՍՊԸ-ն, 2013 թվականին հիմնադրել է «Այ Էֆ Փի» ՍՊ ընկերությունը:

Աշխատել է որպես գլխավոր հաշվապահ ապահովագրական, արտադրական, շինարարական, առևտրի և առողջապահության ոլորտներում: