ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈԻԹՅՈՒՆ
Աշխատակիցը պետք է մասնակցի հաշվապահական և աուդիտորական ծառայությունների մատուցման աշխատանքներին:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պարտականությունները ներառում են ստորև թվարկվածները, սակայն չեն սահմանափակվում դրանցով.
– Օգնել աշխատակիցներին ամենօրյա աշխատանքում,
– Մասնակցել գործընթացների և ընթացակարգերի զարգացմանը և իրականացմանը,
– Վերլուծել և ձևավորել տվյալները պահանջվող ստանդարտներին և ֆորմատներին համապատասխան,
– Աջակցել գործընկերներին աուդիտորական հաշվետվությունների պատրաստման գործում,
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
– Տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն (ընդունվում են ինչպես բարձրագույն կրթությամբ, այնպես էլ դեռ ուսանող հանդիսացող անձինք)
– Ինտենսիվ աշխատելու և սովորելու պատրաստակամություն
– Թիմում աշխատելու կարողություն
– Վերլուծական հմտություններ
– Համակարգչային գիտելիքներ (ցանկալի է MS Office, ArmSoft իմացություններ)
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ/ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
Չվարձատրվող պրակտիկա, կախված կատարած աշխատանքից, հնարավոր է վարձատրում կամ փոխհատուցում